Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ադրբեջանում մայիսի 1-3-ն ընկած ժամանահատվածում տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։ Զորավարժությունը կրելու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ զորավարժությանը մասնակցելու համար թուրք զինծառայողներն արդեն մեկնել են Ադրբեջան:

Զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը:

Զորավարժությանը ներգրավված են լինելու զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում