Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը

Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ծայրահեղական «Ջամաթ ատ-Թաուհիդ» խմբավորումն իր վրա է վերցրել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Al Arabia-ին։

Շրի Լանկայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի իշխանությունը փորձում է պարզել՝ արդյոք խմբավորումը միայնակ է գործել, թե ունեցել է միջազգային աջակցություն։

Նախօրեին Շրի Լանկայում ութ պայթյուն է որոտացել՝ եկեղեցիներում, հյուրանոցներում, երկրի տարբեր հատվածներում։ Վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ, շուրջ 500 հոգի տուժել է։ Նրանց թվում 35 երկրի քաղաքացիներ են։ Նշվում է, որ Շրի Լանկայի պայթյուններն իրականացրել են առնվազն յոթ ահաբեկիչ։

Երկրի տարածքում արտակարգ դրություն է մտցվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում