Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ
22/04/2019 13:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քվեարկության արդյունքներով Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 95, դեմ՝ 26։
Հետևեք մեզ նաև Telegram-ում