Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի

Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Նախօրիեն Շրի Լանկայում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարում և երեք հյուրանոցում, յոթերորդը՝ կղզու արևմտյան մասում, ութերորդը՝ Կոլոմբոյի շրջակայքում գտնվող բնակելի համալիրում:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, վերջին տվյալներով, ութ պայթյունից հետո զոհերի թիվը հասել է 290-ի, նրանց թվում են՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ճշտում են Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը:

Շրի Լանկայի ոստիկանությունը պայթյունների հետ կապված ձերբակալել է 24 մարդու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում