AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա

 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի մերձակա քաղաքում ենթարկվել է ագրեսիվ ամբոխի հարձակմանը։

Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքական գործիչը գնացել էր Չուբուկ գավառ՝ մասնակցելու թուրք զինվորականի հուղարկավորությանը, որը սպանվել էր քուրդ գրոհայինների հետ բախումների ժամանակ։ Սգո միջոցառումների ժամանակ մարդկանց խումբը հարձակվել է 71-ամյա Քըլըչդարօղլուի վրա, անվտանգությունը կարողացել է նրան մտցնել մոտակա տներից մեկը։

Ոտնձգությունները դրանով չեն սահմանափակվել, հավաքվածները սկսել են տան վրա քարեր նետել՝ կոչ անելով այրել այն, նաև ընդդեմ քուրդ անջատողականների և ազգայնական կարգախոսներ են հնչել, շատերը ցույց են տվել ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» շարժման ժեստը։ Պաշարված տան մոտ է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և կոչ է արել մարդկանց հանգստանալ ու ցրվել։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել, հաստատվել է առնվազն 6 հարձակվողի ինքնություն։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դատապարտել է հարձակումը։ Թուրքիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս հանդես են եկել կատարվածի դատապարտմամբ։ Տեղեկանալով հարձակման մասին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության շտաբ-բնակարանին հարակից հրապարակում։

Լրահոս
Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Գեներալ-մայոր Սամվել Կարապետյան Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել Հայաստանում կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները կբարձրանան միջինը 18 տոկոսով Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզային ռեժիմի «Դավադրություններ»-ի իրականացումը նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում. Տիգրան Աբրահամյան Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով Նպաստների մասին օրենքում փոփոխություններ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար «Ժամանակ». Քննարկում են՝ ի՞նչու վարչապետի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց «Ժամանակ». Տնտեսական քաղաքականության տապալումը պատճառ կդառնա պաշտոններին հրաժեշտ տալուն «Հրապարակ». «Պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք» «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներն առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան «Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ «168 Ժամ». ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ զգուշացո՞ւմ ՀՀ իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել. դեսպանատուն ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ստանիսլավ Զասը կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր Աբխազիայի նախագահն ընդդիմությանն առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Ի՞նչ խմբերի և խմբակների շահեր է սպասարկում Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan