Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի

Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով, ևս 1066 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։

«Զոհված խաղաղ բնակիչների թվում կան նաև բժիշկներ, կանայք ու երեխաներ»,-նշել է ԱՀԿ-ն։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել Լիբիայի տուժածների համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում