AM | RU
USD
EUR
RUB

Մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ. Զոհրաբ Մնացականյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ՝

Հարց․ Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։

Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։

Հարց. Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։

Զոհրաբ Մնացականյան․ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։

Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

Հարց․ Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․

Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։

Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Հարց․ Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց։

Զոհրաբ Մնացականյան․ Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan