ՌԴ-ում գրեթե 19 միլիոն աղքատ կա

ՌԴ-ում գրեթե 19 միլիոն աղքատ կա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանում այժմ ապրում է շուրջ 19 միլիոն աղքատ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացրել Պետական դումայում ելույթի ժամանակ՝ ներկայացնելով 2018 թ. կառավարության կատարած աշխատանքը։

«Սա նշանակում է, որ 19 միլիոն մարդ ապրում է այնպես, ինչպես չպետք է ապրեր»,– ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, աղքատությունը «տարբեր է», ամեն մեկն իր պատճառն ունի, և աղքատության ամեն դեպք անհրաժեշտ է առանձին հասկանալ ու փնտրել աշխատանքի կոնկրետ մեթոդներ։ ՌԴ վարչապետը նշել է, որ պետական աջակցության արդյունավետության համար պետք է ուշադրություն դարձնել աղքատ ընտանիքների ոչ միայն եկամուտներին, նաև ծախսերին։ Նրա կարծիքով, այսօրվա թոշակը չի կարող ապահովել արժանապատիվ կյանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում