Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր չէ արագացնել Brexit-ը

Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր չէ արագացնել Brexit-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը և կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չէ դեպի դուռը տանող ճանապարհ ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը և պատրաստ է սպասել: Որոշումը պետք է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա անի, այնքան՝ լավ»,– հայտարարել է Յունկերը:

«Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենևին ոչ մի բան չենք շահի»,– հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

ԵՄ նստաշրջանում Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել հետաձգել Brexit-ը մինչև հոկտեմբերի 31-ը պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում