Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով կան զոհեր

Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Երեք մարդ է մահացել, ևս չորսը տուժել՝ Նեպալի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթև շարժիչով ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին, հայտնել է 9 News լրատվական պորտալը:

Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, մահացել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, նաև երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին:

Հայտնի է, որ ինքնաթիռում, որն ուղեւորվում Էր Կատմանդու, գտնվում էին չորս ուղևոր և ուղեկցորդուհին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա և աշխարհի ամենավտանգավոր ավիահանգրվաններից մեկն է համարվում կարճ թռիչքավայրէջքային գոտու և շրջակա լեռնային լանդշաֆտի և հաճախ փոփոխվող եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում