Մի քանի օրվա մեջ Սիրիա է վերադարձել 1472 փախստական

Մի քանի օրվա մեջ Սիրիա է վերադարձել 1472 փախստական

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am:  Անցնող օրերի ընթացքում այլ պետություններից Սիրիա է վերադարձել շուրջ 1500 փախստական։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է փախստականների ընդունման, տարածման և տեղաբաշխման կենտրոնը:

«Անցած օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել 1472 փախստական, այդ թվում նաև Լիբանանից՝ 384 անձ (115՝ կին, 196՝ երեխա), Հորդանանից՝ 1088 անձ (326՝ կին և 555՝ երեխա)»,– ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մի քանի օրում մշտական բնակման վայր է վերադարձել Սիրիայի 53 քաղաքացի:

Կենտրոնի տվյալներով Սիրիայի Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները անցած օրերի ընթացքում ականազերծել են 2.6 հա տարած, ոչնչացրել 41 պայթյունավտանգ առարկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում