Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Ermenihaber.am: Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին:

«Էրմենիհաբեր»-ը նկատում է, որ ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Գարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տեսակետը:

Մարգար Եսայանը իր խոսքում Հայոց ցեղասպանությունը չի որակել որպես ցեղասպանություն, այլ այն անվանել է որպես «աքսոր»: Ինչպես Թուրքիայի պաշտոնական պետական դիրքորոշումն է: Պատգամավորը ասել է, որ խստորեն դատապարտում է նման բանաձևերի ընդունումը:

Եսայանը պնդել է` երբ գալիս է ապրիլը բացվում է նաև բանաձևերի ընդունման ժամանակաշրջանը:

Ըստ նրա` այս թեման պետք է քննարկվի և վեր հանվի փաստաթղթերի օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում