Կարո Փայլանը ցանկանում է ցեղասպանության հարցը ներառել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ

Կարո Փայլանը ցանկանում է ցեղասպանության հարցը ներառել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր դարձնելու հրամանի ստորագրմանը։

«Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձրեց Թուրքիայի խորհրդարանում, այն երկրի, որտեղ տեղի է ունեցել այս մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի սպասում են արդարության», – գրել է Փայլանը թվիթերում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում