Նեթանյահուն 100 տոկոս քվեների հաշվարկի արդյունքում ստացել է Քնեսեթի 36 տեղ՝ 120-ից

Նեթանյահուն 100 տոկոս քվեների հաշվարկի արդյունքում ստացել է Քնեսեթի 36 տեղ՝ 120-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Լիքուդ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների քվեների 100 տոկոս հաշվակից հետո ստացել է Քնեսեթի 120 տեղերից 36-ը, ինչը սակայն չի խանգարի նրան ձևավորել կոալիցիոն կառավարություն և շարունակել պաշտոնավարել որպես վարչապետ։ Գրում է Tass-ը։

Ընդդիմադիր Բենի Գանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունը ստացել է 35 տեղ։ Մյուս տեղերը բաշխվել են փոքր կուսակցությունների միջև, որոնց հետ Նեթանյահուն կոալիցիա կկազմի։

Կառավարություն կազմելու հնարավորություն տրվում է այն կուսակցությանը, որն ունի նվազագույնը 61 տեղ խորհրդարանում կամ այդքան աջակցություն։ Ըստ հաշվարկների, Նեթանյահուի կառավարությունը կունենա 65 մանդատ։

Այսպիսով, Նեթանյահուն 5-րդ անգամ կգլխավորի կառավարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում