ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կարողանա աշխատել Լեռնային Ղարաբաղում. Յագլանդ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կարողանա աշխատել Լեռնային Ղարաբաղում. Յագլանդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԽԽՎ-ի համար անընդունելի են ուժի կիրառման սպառնալիքները, այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում պետք է աշխատեն նաև մարդու իրավունքների կոմիտեի մոնիթորինգային խմբեր:

Մասնավորապես, անդրադառնալով մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ «գորշ գոտիներ» այցելելու անհնարինությանը, Թ.Յագլանդն ասել է, որ եվրոպական մոնիթորինգի մարմինները և մարդու իրավունքների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան աշխատելու նաև նման տարածքներում, և որ դրա անհնարինությունը անթույլատրելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում