Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում

Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Pamorama.am: Սիրիայի հյուիսի-արևելքում ալ-Հոլ ճամբարում ավելի քան 230 երեխա դարձել է մարդասիրական աղետալի իրավիճակի զոհ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը։

Նա նշել է, որ ճամբարում ամեն օր մահանում է 10-20 մարդ, այդ թվում նաև երեխաներ։

«Ճամբարում զոհված երեխաների ընդհանուր թիվը հասել է 235-ի»,– ասել է Վ. Կուպչիշինը։

Աղետալի իրավիճակի մասին հայտնի էր դարձել մի կնոջից, որին հաջողվել էր լքել ճամբարը։ Կուպչիշինը կոչ է արել միջազգային կազմակերպություններին մարդկանց փրկության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում