ԵԽԽՎ-ն Ռուսաստանին կոչ է անում պատվիրակություն կազմել ու կատարել բյուջեի հատկացումները

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին կոչ է անում պատվիրակություն կազմել ու կատարել բյուջեի հատկացումները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով ներկայացվում է «համատեղ արձագանքման ընթացակարգ», եթե անդամ երկիրը խախտել է կանոնադրական պարտավորությունները կամ չի հարգել կազմակերպության հիմնարար սկզբունքներն ու արժեքները։

Բանաձևում հատուկ անդրադարձ է կատարվել Ռուսաստանի Դաշնությանը, որի պատվիրակությունը Ղրիմի «անեքսիայից» հետո զրկվեց ձայնի իրավունքից ու հրաժարվեց մասնակցել ԵԽԽՎ նսաշրջաններին՝ շարունակելով մասնակցել ԵԽ մյուս կանոնադրական մարմինների աշխատանքներին։

Բանաձևում ԵԽԽՎ-ն կոչ է անում ակտիվացնել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ «խուսափելու այնպիսի իրավիճակից, որում խոշորագույն անդամ պետությանը ստիպված կլինեն խնդել կամ նա կընտրի կազմակերպությունից հեռանալը»՝ բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով այն նաև հետևանքներ կունենա Ռուսաստանի քաղաքացիների համար:

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ռուսաստանին «պատվիրակություն նշանակել Վեհաժողովում ու վերսկսել կազմակերպության բյուջեին իր ներդրման պարտադիր վճարումները», քանի որ դրա չկատարելը կարող է հանգեցնել նրան, որ դադարեցվի կանոնադրական մարմիններում նրա աշխատանքը, եթե ընդունվի Նախարարների կոմիտեի կողմից:

Ընդհանուր առմամբ, Վեհաժողովը կոչ է անում անդամ պետություններին՝ ապահովել Եվրոպայի խորհրդի ֆինանսական կայունությունը։ Այն նաև կոչ է անում մեծացնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի հետ, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրամիության անդամակցելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում