AM | RU
USD
EUR
RUB

Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 10-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ:

«Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք, եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա Յունուսը հայտարարեց, որ Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ:

Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության եւ ռասիզմի դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում եւ մեկ բանաձեւ չէ, որ ընդունել ենք։ Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձեւերի եւ ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձեւերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակում ատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զոհրաբյանը։

Նա համաձայնել է ավելի վաղ հնչեցված կարծիքի հետ այն մասին, թե Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմի և անհանդուրժողականության տագնապալի աճ կա, եւ ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում է հատկապես քաղաքական գործիչների կողմից։

«Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:

Որովհետեւ, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։ Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ եւ նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր ի գիտություն։

Եւ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունենք եւ կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում եւ կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձեւերի թիվը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս
Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan