Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ուկրաինայի կառավարությունը ընդլայնել է Ռուսաստանից ներմուծվող արգելված ապրանքների ցանկը։

Ինչպես նշում է Ria-ն, կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել առանց քննարկման: Իսկ թե ինչ ապրանքների մասին է խոսքը, դեռեւս չի հաղորդվում:

2016 թվականին Ուկրաինան Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծման արգելք էր սահմանել:

Կիևը պարբերաբար նոր պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ՝ մեղադրելով ներքին գործերին միջամտելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում