Էրդողանը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում համակարգային խախտումների մասին

Էրդողանը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում համակարգային խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տեղ գտած համակարգային խախտումների մասին, որոնց ընթացքում, ըստ նրա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստացած ձայները գողացվել են:

Ավելի վաղ, ԱԶԿ-ն բողոքարկել է մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: ԿԸՀ-ն ձայների վերահաշվարկ է իրականացնում:

«Ստամբուլում կայացած ընտրությունների ընթացքում խախտումների դեպքեր չեն եղել, այլ համակարգային խախտումներ: Մենք տեսնում ենք, որ կազմակերպությունը գործում է և հանցագործություններ է կատարում: Քաղաքացիները պնդում են, որ իրենց իրավունքները լիովին պահպանվեն և մեր պարտքն է պաշտպանել նրանց: Կան տեսախցիկների կողմից ֆիքսված ապացույցներ, այլ ապացույցներ ևս: Խոսքը ընտրատեղամասերում ձայների գողության մասին է», – ասել է Էրդողանը լրագրողներին:

«Ստամբուլում 10 միլիոն ընտրող կա, և եթե մեկը հայտարարում է, որ հաղթել է և ունի 14 հազար ձայնի անհասկանալի առավելություն, դա ոչ ոքի չի բավարարում: Սակայն վերջնական որոշում կկայացնի ԿԸՀ-ն», – հավելել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում