ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը

ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Times.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում