AM | RU
USD
EUR
RUB

Ես քաղաքական համակրանքներ չունեմ առհասարակ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Hraparak.am: Hraparak.am-ի հարցազրույցը Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ

 - Որքանով տեղյակ եմ՝ այսօր հանդիպել եք Ռադիոյի տնօրենի մրցութային հանձնաժողովի անդամների հետ։

- Այո, հանդիպել եմ, պաշտոնական մուտք չի եղել շենք, դեռ նշանակված չեմ, պայմանագիր չկա։ Շատ սովորական գործազուրկ եմ․ «Լրատվական ռադիոյից» դուրս գալու դիմումս գրել եմ, այստեղ դեռ չեմ ընդունվել։ Կարող եմ գալ «Հրապարակում» էլ աշխատել մի երկու օր (ծիծաղում է)՝ կաշկանդված չեմ։ Հանդիպման նախաձեռնությունը հանձնաժողովի անդամներինն էր, որպես ավարտ այս ընտրական մոտ 1․5-ամսյա փուլի՝ ինձ հրավիրել էին տարածքը ցույց տալու եւ իրենց հետ խորհրդակցելու, խորհուրդներ փոխանակելու․․․ սա է եղել։

- Ի՞նչ խորհուրդներ էին տալիս հանձնաժողովականները։

- Շատ կարեւոր եւ ճիշտ խորհուրդներ էին տալիս։ Նախ՝ հասկացա, որ բոլորը շատ բաց են հետագա համագործակցության համար, իսկ դա իմ համար շատ կարեւոր է։ Խոսքը մարդկանց մասին է, ովքեր, այսպես ասեմ՝ կես դարից ավելի այս ինդուստրիայի մեջ են, եւ իրենց տեսակետները, կարծիքներն ու պատկերացումներն իմ համար շատ կարեւոր են։ Ես այսօր կանաչ լույս ունեմ՝ բոլորի դուռն ուզած ժամի թակելու եւ հարցեր տալու։

- Երկրորդ փուլ անցած 5-6 հոգանոց ցուցակում վերջին պահին Ձեր հայտնվելու հրապարակումների վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը։ Գրվեց, որ չեք եղել ցուցակում, հայտնվել եք վերջին պահին։

- Ի դեպ, այդ մասին հանձնաժողովի անդամներին հարցրել եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա սուտ է։ Ես ի սկզբանե եղել եմ short list-ում։

- Այնուամենայնիվ, եղե՞լ է նման ցուցակ։

- Որքանով ես հասկացա՝ պաշտոնական ընթացակարգը, որպես այդպիսին, short list չի ենթադրում։ Ուղղակի բացառման սկզբունքով հեռացրել են բոլոր նրանց, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանել, տակը մնացել են որոշակի քանակությամբ թեկնածություններ, եւ այդ ցուցակում, այո, ես եղել եմ։ Բայց ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ նրանք, ովքեր ասում են, որ չեմ եղել այդ ցուցակում, ստում են։ Իմ համար դա հասկանալը կարեւոր ու սկզբունքային էր, եւ այսօր այդ հարցի պատասխանը ես ստացա։

- Դուք Արա Շիրինյանի ընկե՞րն եք, ճանաչո՞ւմ եք իրար։

- Տրիստո սոռոկ վոսեմ (կրկին ծիծաղում է)․․․ եթե հաշվեմ որերորդ անգամն է (իրեն այս հարցն ուղղվել)․․․ չէ, մենք ընկերներ չենք։ Գոնե՝ մինչ այսօր։ Վերջին անգամ հանդիպել ենք 10-12 տարի առաջ՝ մեկ անգամ․ ես ուսանող էի, նա ժյուրիի մեջ էր։ Ես, իհարկե, գիտեմ ինքն ով է, բայց ինքն ինձ չի ճանաչում։

- Սոցցանցերում անդրադարձ եղավ «Սասնա ծռերի» նկատմամբ Ձեր համակրանքին։

- Ես լրագրող եմ, ես չունեմ, այսինքն, որեւէ քաղաքական համակրանք։ Սա պետք է շատ պարզ ու հստակ հասկանալի լինի։ Ես քաղաքական նախասիրություններ չունեմ առհասարակ։ Գիտեք՝ Արա Պապյանը «Լրատվական ռադիոյի» մշտական հեղինակներից էր մինչեւ «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծվելը։ Հիմա, հարգելի դեսպանի քաղաքական ճանապարհը գնաց այդ ուղղությամբ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ինքը չպետք է ունենա հաղորդում «Լրատվական ռադիոյի» եթերում։ Եվ այս ռադիոյի եթերում՝ մշտական հեղինակների մեջ կան մարդիկ, որոնք այս կուսակցությունը տանել չեն կարողանում։ Օրինակ՝ Կարեն Վարդանյան, ով, մեղմ ասած, բոլորովին «Սասնա ծռեր»-ի կողմնակից չէ։ Եվ Կարեն Վարդանյանը «Լրատվական ռադիոյում» խոսում էր երկուշաբթի օրերին, Պապյան Արան՝ երեքշաբթի։

Կարծում եմ՝ լրատվամիջոցի, որը մինչ այսօր ես ղեկավարում էի, մեծագույն արժեքներից մեկն այն է եղել, որ մեզ համար միշտ արժեք են եղել մարդիկ՝ առանց իրենց քաղաքական կողմնորոշումների։

- Ռադիոյին առնչվող Ձեր անելիքները, ծրագրերը, կադրային քաղաքականությունը։

- Դա կներկայացնեմ երկուշաբթի՝ իմ ծրագրային ելույթում։

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan