ԱԱԾ-ն հայտնաբերել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին

ԱԱԾ-ն հայտնաբերել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը «Ֆեյսբուք»-ում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» շատ հայտնի էջի տակ թաքնված անձն է: Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»,– ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հորդորեց գործի հետ կապված այլ մանրամասները ճշտել Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում