Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը

Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն մտածում է երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու առաջարկի մասին՝ դառնալ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանավեճի վարողը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել են Տիմոշենկոյի թիմի մամուլի ծառայությունից։

Նախօրեին Զելենսկին առաջարկել է Տիմոշենկոյին դառնալ Պորոշենկոյի հետ բանավեճերի արդար կանոնների և հավասար հնարավորությունների երաշխավորը։

«Մենք տեսել են տեսահոլովակը, մենք մտածելու ժամանակ ունենք»,– ասել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ ընդունում է Պորոշենկոյի մարտահրավերն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճեր անցկացնելու մասին, բայց պայմանով, որ դա կանցկացվի Կիևի մարզադաշտում։ Պորոշենկոն համաձայնվել էր։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին։ ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայն։ Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մարտի 21-ին։ Մասնակցելու է առաջին փուլի առաջատարներ Զելենսկին և Պորոշենկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում