«Սպայկա» ընկերության տնօրենը ձերբակալվել է

«Սպայկա» ընկերության տնօրենը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.am: «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինս նաև հաստատել է, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:

«Արմենպրես»-ը, փորձեց մանրամասներ ճշտել «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալության մասին: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին ավելացնելու ոչինչ չկա՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում