Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա, և ոչ էլ կան այդ մասին ցուցմունքներ. Փաստաբան

Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա, և ոչ էլ կան այդ մասին ցուցմունքներ. Փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է, այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Գրիգորյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է նախաքննական մարմնի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այսօր նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը նոր էր ներգրավում բողոքի քննությանը։

Փաստաբանն ասաց, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում