Մոգերինի. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցի շուրջ առաջխաղացման հույս են ներշնչում

Մոգերինի. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցի շուրջ առաջխաղացման հույս են ներշնչում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: ԵՄ-ն կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև շփումների զարգացումը որոշակի հույս է ներշնչում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի Բրյուսելում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը դրական էր: Հունվարին փարիզյան համաձայնագրի հետ միասին, որը վերածվեց բարձր մակարդակի շփումների, որը զգալի կրճատեց հրադադարի խախտումներ՝ մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել, և որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները` բանակցություններ կվարեն առանց նախնական պայմանների», – հայտարարել է նա Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում