Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ցանկանում է կուսակցություն ստեղծել

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ցանկանում է կուսակցություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Ermenihaber.am: Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացրել են Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twiiter-ում կատարած գրառումից հետո:

«Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և կուսակցություն է դառնալու»,– գրել է Բայարը:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ երկրի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի ու նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:

Նշված մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին կամ ներկա անդամներ են, որոնք, սակայն, այժմ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում