«Եռաբլուր» պանթեոնում ավտոմեքենաներից գողություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել

«Եռաբլուր» պանթեոնում ավտոմեքենաներից գողություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «Եռաբլուր» պանթեոնում երեկ ավտոմեքենաների ապակիները կոտրած և գողություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել։

«Եթե հրապարակման ենթակա ինֆորմացիա ունենանք, պաշտոնական տեղեկատվություն կտարածենք»,- Aysor.am-ի թղթակցին փոխանցեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։

Նշված մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

Թալանված երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը։ Այդ մեքենայից գողացել են դրամապանակ և համակարգիչ:

Տուժածներն ավելի ուշ դիմել են իրավապահներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում