«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Aysor.am.am: ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 2016թ. ապրիլյան զոհերի հիշատակին։

Պանթեոն ժամանելով՝ Սերժ Սարգսյանը դիմեց լրագրողներին՝ ասելով. «Ես խնդրում եմ չխանգարել»։

Երրորդ նախագահը մի շարք հարցեր թողեց անպատասխան ու արձագանքեց դրանից միայն մեկին, երբ լրագրողը խնդրեց մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», – ասաց Սերժ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում