Իրանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ի ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն»

Իրանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ի ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն»

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաևի և Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանկան Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից», – գրել է Զարիֆը Twitter-ում՝ նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ:

«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չէ, սա տնտեսական ահաբեկչություն է», – հավելել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում