Ալժիրի նախագահը հրաժարական կտա

Ալժիրի նախագահը հրաժարական կտա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ալժիրի նախագահ Աբդել-Ազիզ Բուտեֆլիկը կլքի պաշտոնը մինչև նախագահական ժամկետի ավարտը, որը լրանալու է ապրիլի 28-ին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։

Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ «Բուտեֆլիկը անցումային շրջանում կշարունակի ընդունել կարևոր որոշումներ»։

Ավելի վաղ Ալժիրի 82-ամյա նախագահը հայտարարել էր հինգերորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումից հրաժարվելու մասին։ Միաժամանակ նա հայտնել էր նախագահական ընտրություններն ավելի ուշ ժամկետում անցկացնելու մասին, որոնք նախապես նշանակված էր 2019 թ. ապրիլի 18-ին։

Այս որոշումը դժգոհությունների ալիք էր բարձրացրել Ալժիրի քաղաքացիների շրջանում, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում նախագահի դեմ։ Ցուցարարները պահանջում էին նրա հրաժարականը, համարում էին նման զիջումներն անբավարար։

Բուտեֆլիկը երկրի նախագահն է 1999 թվականից և առողջական լուրջ խնդիրներ ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում