Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել
02/04/2019 12:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել` ՄԻԵԴ-ում Կիպրոսի դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս։ Նա կհաջորդի ներկայիս նախագահ Գիդո Ռայմոնդիին։
Նոր նախագահը պաշտոնը կստանձնի 2019թ.-ի մայիսի 5-ին։ Սիցիլիանոսը ՄԻԵԴ-ի դատավոր է 2011թ.-ից, 2017թ.-ից դատարանի փոխնախագահն էր։
ՄԻԵԴ փոխնախագահ է ընտրվել Իսլանդիայի դատավոր Ռոբերտ Սփանոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում