Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում, քվեների 40,09 տոկոսի հաշվարկման արդյունքում շարունակում է լինել առաջատարը: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Gazeta-ից, հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն:

Զելենսկին ստացել է քվեների 30,22 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն`16,65% ձայնով: Եռյակը փակում է «Батькивщина» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն՝ 13.13 տոկոսով։

Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ըստ ամենայնի Պետրո Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին կանցնեն երկրորդ փուլ, որը կունենա ապրիլի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում