ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. Արսեն Թորոսյանը հաստատել է փաստը

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. Արսեն Թորոսյանը հաստատել է փաստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Ինչպես հաղորդում է տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,– գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում