Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան

Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ըստ էության, քննությունը դռնբաց է լինելու: Չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք ունենանք, բայց որպես կանոն, այս պահին բաց է»,- ասաց Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում