Թուրքիայի ՆԳՆ նախարար․ Սիրիա են վերադարձել նրա 318 հազար քաղաքացիներ

Թուրքիայի ՆԳՆ նախարար․ Սիրիա են վերադարձել նրա 318 հազար քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Panorama.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Անկարայի հատուկ գործողությունների ավարտից հետո 318 հազար սիրիացի վերադարձել է տուն։ Ինչպես տեղեկանում ենք Regnum-ից, այս մասին հայտնել է Anadolu Ajansi- ն:

«318 հազար 500 սիրիացիներ վերադարձել են տուն, քանի որ Սիրիայում խաղաղություն է հաստատվել», – ասել է Սոյլուն:

Ներքին գործերի նախարարության ղեկավարը նշել է նաև, որ Թուրքիան բժիշկներ, բուժքույրեր, ինժեներներ, անվտանգության աշխատակիցներ է ուղարկել Սիրիա և այնտեղ դպրոցներ է կառուցել: Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում այնտեղ ոչնչացվել է 3,333 ահաբեկիչ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականից Սիրիայում իրականացնում են «Եփրատ վահան» գործողությունը, այնուհետև գործարկել են «Ձիթենու ճյուղ» օպերացիան: Անկարան փորձում է պաշտպանել իր սահմանները ահաբեկչական սպառնալիքից, որը, նրա կարծիքով, գալիս է սիրիական քրդերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում