Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
27/03/2019 20:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը Քըզըլօրդայի շրջանում ընկել է և ամբողջությամբ այրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուղղաթիռում եղել է 13 մարդ, այս պահին հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ:
Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունից ճշտում են, թե որն է եղել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում