ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնում հայազգի գործարարի սպանության դեպքից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնում հայազգի գործարարի սպանության դեպքից

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ. Սարաջյանի դին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու սպանության մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:

«Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- նշված է Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում