Ստոկհոլմում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Ստոկհոլմում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ստոգհոլմի արևմուտքում՝ Վելլինգբյու շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել, փոխանցում է Еxpressen-ը:

Պայթյունի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածք է ստացել:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ պայթյունի պատճառը հայտնի չէ: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում