AM | RU
USD
EUR
RUB

Գոլանի բարձունքների «նախադեպն» ու շան լակոտ չլինելու սկզբունքը

 

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը բավական մեծ աղմուկ է ստեղծել քաղաքական և հատկապես լրատվական ու փորձագիտական շրջաններում։ Մինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այդ որոշումը դրոշակ դարձրած ընտրությունների է գնում, իսկ Թրամփը նույն դրոշակով թակում ԱՄՆ-ում գործող հրեական լոբիստական կազմակերպությունների դռները, աշխարհը մտածում է դրա քաղաքական հետևանքների մասին ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև այլ «թեժ» կետերում։ Սրա ֆոնին ամենևին էլ զարմանալի չէ, որ հայ փորձագետներն էլ իրենց հերթին են փորձում հասկանալ, թե ինչ կարող է տալ Իսրայելի կողմից սիրիական տարածքների բռնակցման ճանաչումը ԱՄՆ ղեկավարի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործին։

Պետք է միանգամից նշել, որ ոգևորությունը մեր տեղեկատվական դաշտում շատ մեծ է։ Բոլորը խոսում են նախադեպերի մասին, այն մասին, որ միջազգային իրավունքը զարգացման նոր փուլ է մտնում, որ այսուհետև անվտանգությունը գերակայելու է մնացած բոլոր սկզբունենքրի նկատմամբ և այլն, և այլն։ Այս աղմուկի մեջ մի տեսակ անտեսվում է նաև այն փաստը, որ Թրամփի որոշումը դեռ միջազգային իրավունք և հատկապես՝ վերջին ատյանի ճշմարտություն չէ։ Բայց այս իրողությունը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ փորձագետների մի ստվար զանգված այնքան է ներծծված ամերիկյան մոտեցումների պաշտամունքով, որ ոչ միայն Թրամփի, այլև ցանկացած սենատորի, անգամ քիչ թե շատ հայտնի լրագրողի խոսքն իրենց համար երկրնքից տրված ճշմարտություն է, որը կասկածի տակ դնելը ուղիղ դժոխքի դուռը տանող մահացու մեղք է։ Իհարկե, նրանց գնահատականներին շատ ուշադրություն պետք չէ դարձնել, բայց նաև չի կարելի թույլ տալ, որ այդ ոգևորությունից բխող աղմուկը խլացնի քաղաքացիների և հատկապես որոշում կայացնողների գիտակցությունը։ Ուստի, ուզում եմ կարճ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք, կարծում եմ, կարող են օգնել մեր հայրենակիցներին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում։

Նախ, խոսենք այսպես կոչված նախադեպի մասին։ Շատերն այսօր պնդում են, որ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաճելու Թրամփի որոշումը հնարավորություն է տալիս հայկական կողմին Արցախը հռչակել Հայաստանի Հանրապետության մաս՝ հղվելով նույն այն ձևակերպումներին, որոնք կան ԱՄՆ և Իսրայելի առաջնորդների բառակազմում։ Վերջիններս, ըստ էության, «անվտանգության գոտի» հասկացությունը վեր են դասում տարածքային ամբողջականության սկզբունքից և դրա հիման վրա օրինական համարում Իսրայելի կողմից Սիրիայի տարածքների զավթումը։ Եկեք մի պահ փորձենք հասկանալ Վաշինգտոնի և Թել Ավիվի այս որոշումը մեզ համար լավ նախադեպ համարող փորձագետներին և ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք նույնն են եղել 1967թ. Իսրայելի կողմից սիրիական տարածքները գրավելու և 90-ականների սկզբներին Արցախն ազատագրելու նախադրյալները, պատճառները, նպատակներն ու ձևերը։ Նման համեմատության եզրեր դուք տեսնու՞մ եք։ Ես ոչ։ Եվ ուրեմն ի՞նչ նախադեպի մասին ենք խոսում։ Ուզում ենք ասել, որ Հայաստա՞նն էլ է նույն կերպ օկուպացրել Ադրբեջանի տարածքները, ինչպես Իսրայելը Սիրիայինը։ Այդպես ասել ու հետող 50 տարի սպասել, որ ԱՄՆ նախագահներից մեկը, ով անընդհատ դեմ է գնում միջազգային իրավունքին և հանրության կարծիքին, օրինակա՞ն ճանաչի մեր «օկուպացիան»։ Իհարկե սա լուրջ չէ։

Էլ չեմ ասում, որ «նախադեպ» կոչեցյալն էլ երբեք և ոչ մի տեղ իրական նախադեպ չի եղել։ Հակառակ պարագայում ինչու՞ չաշխատեց, օրինակ, Կոսովոյի նախադեպը Արցախի համար։ Կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Իսկ Ղրիմի՞նը… Եկեք ի վերջո չմոռանանք, որ հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: Այսինքն, խորքում մենք ունենք 142 «նախադեպ» և եթե հակամարտությունները լուծվեին նախադեպերով, ապա Արցախի հարցը վաղուց արդեն լուծված կլինիեր։ Ոչ մի նման բան։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ համար չափազանց կարևոր այդ խնդրի լուծումները միանգամայն այլ հարթություններում են և այլ ձևեր ունեն։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որի մասին ցանկանում եմ խոսել, վերաբերվում է հենց բուն միջազգային իրավունքին։ Հասկանու՞մ եք՝ այսօր Թրամփը իր գահի բարձրությունից թքում է այդ իրավունքի վրա, իսկ հայ փորձագետները տակը կանգնած ծափ են տալիս դրան։ Երևի մտածում են, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի այն նորմն է, որը խանգարում է մեզ Արցախի հարցում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Իհարկե ոչ։ Այս հարցը որքան էլ նուրբ լինի, այնուամենայնիվ այնքան էլ դժվար չէ, որ կարծեմ, թե մեր սիրելի փորձագետները չեն կարող հասկանալ դրա էությունը։ Նրանք պետք է իմանան, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այն պարզ հիմքով, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա մասին բավական շատ ուսումնասիրություններ և նյութեր կան հրապարակված։ Հետաքրքրվողներին և հատկապես չիմացողներին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ դրանք։

Մինչդեռ միջազգային իրավունքի մի շարք մյուս նորմեր բավական շահեկան են հայկական կողմի համար։ Դրանց շնորհիվ հայկական երկու պետությունները չափազանց շատ խնդիրներ են լուծում։ Այդ թվում նաև կենսական նշանակություն ունեցող կարևորության խնդիրներ։ Այդ իրավունքի սկզբունքներով ու ոգով առաջնորդվելն է, որ թույլ է տվել պաշտոնական Երևանին, օրինակ, զսպել Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Նույն այդ իրավունքն է տարիներ շարունակ կասեցրել Ադրբեջանի կողմից նոր լայնամաշտաբ պատերազմ սկսելու ցանկությունը։ Այդ իրավունքն է մեր ձայնը հասցրել աշխարհի ամենաբարձր ամբիոններ և ստիպել գերտերությունների ղեկավարներին հաշվի նստել հայկական շահի հետ։ Ուրիշ շատ բաներ էլ է տվել այդ իրավունքը մեզ, որոնց մասին խոսելն անգամ ավելորդ է։ Հետևաբար չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես։ Պարզպես պետք է հասկանալ, որ իրավունքի դաշտում մեր դիրքերը շատ ուժեղ են։ Հասկանալ և գործել։

Եվ վերջինը՝ ամենակարևորը։ Գիտե՞ք ինչը կարող է դառնալ Հայաստանի (բնականաբար ներառյալ Արցախի) անվտանգության, բարեկեցության և հարատևության ամենակայուն հիմքը։ Ասեմ. շան լակոտ չլինելու սկզբունքը։ Դժվար բան չէ դա։ Ընդամենը ազնվություն և խիզախություն պահանջող սկզբունք, որը թելադրում է չդավաճանել դաշնակիցների ու բարեկամների շահերը։ Երբեք չդավաճանել։ Չփոխարինել դրանք ինչ-որ «նախադեպերով» ու պղտոր ջրերում ձուկ որսալու ցանկությունով։ Կանգնել և հայտարարել, որ Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժան մասն են։ Որ Ղրիմը Ռուսաստան է, Աբխազիան ու Օսեթիան՝ անկախ պետություններ, իսկ Կոսովոն՝ սերբերի բռնազավթված հայրենիքը։ Այդքանը երբ անենք, Արցախի հարցն էլ իր լուծումը կստանա։ Այ թե նախադեպ կլիներ դա մեզ համար։ Այն էլ ի՜նչ նախադեպ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

Լրահոս
Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում «Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը «Փաստ». Երբ «թքած ունեն» օրենքի վրա «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում կոռուպցիան շարունակվում է «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan