Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է հակաարբանյակային զենք

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է հակաարբանյակային զենք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ,  Aysor.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում, հայտնել է NDTV հեռուստաալիքը:

«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է: Երեք րոպեից էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցել է արբանյակը երկրամերձ ուղեծրում», – ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:

Վարչապետն այդ իրադարձությունը պատմական է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանն են հասել նման նվաճումների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում