Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու գործավարուհին են ձերբակալվել

Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու գործավարուհին են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնում են, որ տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:

Ժամեր առաջ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին:

«Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309 –րդ հոդվածի 1–ն մասով և 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ»,-հայտնում են քննչական կոմիտիեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում