Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այրվում է Բաքվի «Դիքլաս» առևտրի կենտրոնը, դեպքի վայր են ժամանել 10 հրշեջ-փրկարարական հաշվարկներ:

Կատարվում են հրդեհաշիջման և առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց տարհանման աշխատանքներ:

Տուժածների վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հայտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում