AM | RU
USD
EUR
RUB

Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Մեր թղթակցի հարցերին է պատասխանում Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Պարոն Աբրահամյան, վերջին օրերին պատգամավորների նախաձեռնությամբ քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են, որ զինվորական ծառայության մեկ տարին չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները չիրականացնեն մարտական հերթապահություն: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:

Եթե խնդիրը նրանում է, որ ժամկետային զինծառայողները պետք է անհրաժեշտ պատրաստությունը լիարժեք ստանան 1 տարվա ընթացքում, ապա նշեմ, որ իմ կարծիքով, ժամկետային զինծառայողները 6 ամսյա հատուկ ուսումնական կուրսից հետո բոլոր առումներով պատրաստ են լինում մարտական հերթապահության կրման:

Մյուս կողմից, այս ճանապարհով գնալու համար պետք է համալրենք պայմանագրային կազմը, սակայն այս փուլում, ներկայիս պայմաններում, դա բավականին բարդ առաջադրանք կլինի:

Ամեն դեպքում կարծում եմ՝ պետք է քննարկումները շարունակել, որովհետև պաշտպանության նախարարի՝ այդ թեմայով հնչեցված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս պահին նաև այլ սխեմաներ են քննարկվում:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը:

Գիտեք, այս հարցադրումները լրջագույն քննարկումների խնդիր ունեն, նաև հանրային քննարկումների: ՊՆ-ում իրականացվող քննարկումների մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ թվով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չունեմ և չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել:

Մի բան ակնհայտ է, որ այս առաջարկները պետք է մեծ՝ ընդհանուր փաթեթով քննարկել, հաշվարկել բոլոր ռիսկերը, հատկապես այս ուղղությամբ սխալվելու իրավունք չունենք:

Կառավարության քննարկումների ժամանակ հղում կատարվեց նաև «Ես եմ» ծրագրին, ի դեպ այս, ինչպես նաև՝ «Պատիվ ունեմ» ծրագրերն արդեն կյանքի են կոչվել, ինչպիսին է՞ դրանց արդյոնավետությունը:

«Ես եմ» ծրագիրը մասնակից զինծառայողների համար միանշանակ շահավետ է: Ծառայության բերումով բոլոր փուլերում հանդիպումներ եմ ունենում այս ծրագրով ծառայող զինծառայողների հետ: Ընթացքում հրաժարվողների թիվը շատ քիչ է, այն էլ՝ հիմնականում անձնական, ընտանեկան պատճառներով: Այս ծրագրով զորակոչված զինծառայողներ կան, ովքեր արդեն 10-12 անգամ՝ 7 օրով արձակուրդ են գնացել, կարծում եմ՝ գոհ են:

Ուրիշ հարց է, որ զորամասային մակարդակում որոշակի կազմակերպչական հարցեր է առաջացնում, ժամանակի ընթացքում դա էլ կարծում եմ կկարգավորվի:

Այս ծրագրի արդյունավետությունը պետք է դիտարկել նաև այլ հարթության մեջ, միգուցե արժե նաև խորքային ուսումնասիրություն սկսել այն իմաստով, թե արդյո՞ք նպատակահարմար չէ այս ծրագրի վրա դրվող գումարներն ուղղել պայմանագրային կազմի աշխատավարձերի բարձրացմանն ու ըստ այդմ՝ դրանով պայմանագրային կազմի ավելացմանը: Կարծում եմ՝ սա էլ պետք է ընդհանուր փաթեթում քննարկման օրակարգում լինի:

«Պատիվ ունեմ» ծրագրի հետ կապված պետք է նշեմ, որ հայտեր ներկայացրած ուսանողների հարցում պետք է խիստ ընտրություն իրականացնել: Պետք է հաշվի առնել, թե այդ ծրագրի հայտ ներկայացրած քաղաքացին, առաջին հերթին, արդյո՞ք հրամանատարական ձիրք ունի: Մի շարք գործոններ կան, որոնք պետք է պատշաճ դիտարկվեն, չէ որ նրանք մեր ապագա սպաներն են, որոնց վրա ծառայության ժամանակ բավականին մեծ պատասխանատվություն է դրված:

Եվ վերջին հարցը, ինչպիսին է՞ իրավիճակն առաջնագծում: Վերջին շրջանում անընդհատ հայտարարվում է, որ աննախադեպ հանգիստ է:

2018 թվականի վերջին բավականին հանգիստ էր, սակայն տարեսկզբից «աննախադեպ հանգիստ» որակումը կարծում եմ այլևս տեղին չէ:

Լրահոս
Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan