Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան
21/03/2019 14:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ղազախստանի նոր նախագահ, Քասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մոտ ապագայում այցելել Ռուսաստան, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ: Պուտինը ջերմորեն շնորհավորել է Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Տոկաևի այցը Ռուսաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում