Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում

Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը:

Նոր խոսնակի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ սենատի նախորդ նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո ստանձնել է նախագահի պաշտոնը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ձայների ընդհանուր հաշվումը, դրա նախագահը հայտնել է, որ սենատի նախագահ է ընտրվել Դարիգա Նազարբաևան:

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է, 2016 թվականի սեպտեմբերից նա հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր էր և գլխավորում էր պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում