Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aysor.am: թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի.

«Ոնց կարող է այդպիսի բան լինել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են, որ դա կարգավորված չի ու մեկնաբանության տեղ կա։ Մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնանադրության մեջ հստակություն մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվելու հարցը։ Ու այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։ Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում, թե վա՜յ էս ի՞նչ եղավ, ո՞նց՝ ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ որ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու ապացուցեցինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են», – ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանի շահերն այս ընթացքում լիարժեք պաշտպանվել են։

«Այն խոսակցությունները, որ մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, կարծում եմ, շատ օգտակար են և թույլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ տեղի չեն ունեցել։ Արժեր այս ամեն ինչն՝ առնվազն միայն այդ խոսակցությունների համար։ Ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում։ Ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությունն էլ, ՀԱՊԿ-ն էլ, ցավոք, իրենց աշխատանքի մեծ մասը դռնփակ է ու հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե իրականում ինչ ոգով են այնտեղ քննարկում տեղի ունենում, բայց դրանք բավականին խորը, շահագրգիռ, երբեմն՝ բուռն քննարկումներ են։ Իմ փորձն ասեմ՝ այդ ամեն ինչն էականորեն բարձրացրել է այդ կազմակերպությունների հանդեպ իմ հարգանքը, վերաբերմունքը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում