AM | RU
USD
EUR
RUB

Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aysor.am: թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի.

«Ոնց կարող է այդպիսի բան լինել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են, որ դա կարգավորված չի ու մեկնաբանության տեղ կա։ Մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնանադրության մեջ հստակություն մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվելու հարցը։ Ու այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։ Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում, թե վա՜յ էս ի՞նչ եղավ, ո՞նց՝ ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ որ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու ապացուցեցինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանի շահերն այս ընթացքում լիարժեք պաշտպանվել են։

«Այն խոսակցությունները, որ մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, կարծում եմ, շատ օգտակար են և թույլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ տեղի չեն ունեցել։ Արժեր այս ամեն ինչն՝ առնվազն միայն այդ խոսակցությունների համար։ Ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում։ Ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությունն էլ, ՀԱՊԿ-ն էլ, ցավոք, իրենց աշխատանքի մեծ մասը դռնփակ է ու հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե իրականում ինչ ոգով են այնտեղ քննարկում տեղի ունենում, բայց դրանք բավականին խորը, շահագրգիռ, երբեմն՝ բուռն քննարկումներ են։ Իմ փորձն ասեմ՝ այդ ամեն ինչն էականորեն բարձրացրել է այդ կազմակերպությունների հանդեպ իմ հարգանքը, վերաբերմունքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan