Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա
19/03/2019 14:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aysor.am: Մանհեթենում Նյու Յորքի փողոցում դիմակավորված անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, հայտնում է NBC New York-ը:
Նշվում է, որ վիրավորվել են երկու 18 եւ մեկ 23 տարեկան մարդիկ: Տուժածներից մեկը հրազենային վիրավորումը ստացել է թիկունքին, մյուս երկուսը՝ ոտքերին: Նրանց վիճակը ներկայումս մտահոգություն չի առաջացնում, նշել են իրավապահները:
Ներկա պահին անհայտ է, թե հարձակվողն ինչու է որոշել կրակել հենց այս մարդկանց վրա: Ոստիկանների ենթադրությամբ՝ հարձակումը կապված է ավազակային պարզաբանումների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում